Մանկավարժական համալսարանում շարունակվում է ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի և ռեկտորի խորհրդական Հակոբ Թադևոսյանի աշխատանքային հանդիպումները պրոֆեսորադասախոսական կազմի հետ։
Բուհում բակալավրի ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման նոր կարգերը, դրանցում կատարված փոփոխություններն ու նորամուծություններն այս անգամ ներկայացվեցին Հատուկ և Սկզբնական կրթության ֆակուլտետների, ինչպես նաև Մանկավարժության համահամալսարանական ամբիոնի ներկայացուցիչներին։
Հիշեցնենք, որ ներկայացված փաստաթղթերը հաստատվել էին ՀՊՄՀ Գիտական խորհրդի նիստում․սահմանված պահանջները վերաբերում են բուհում իրականացվող մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառությանը: