Կայացավ ՀՊՄՀ-ի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի հանդիպումը բուհի ամբիոնների վարիչների հետ․ օրակարգում ուսումնական պլանների բարելավման մասին ընթացիկ գործընացի մասին հարցն էր։
Սրբուհի Գևորգյանը նկատեց՝ նախկինում մի քանի անգամ կազմակերպվել են նման ձևաչափով հանդիպումներ՝ քննարկելու ՀՊՄՀ-ում իրականացվող մասնագիտական կրթական ծրագրերի բարելավման, ՈԱՇ-ի և ՈՈՇ-ի բնութագրիչներին դրանց կրթական ելքային արդյունքների համապատասխանեցման, դասընթացների փոփոխման հարցեր։
Այսօրվա հանդիպման նպատակն է ներկայացնել ուսումնական պլանների նոր ձևաչափում կատարված նախնական փոփոխությունները, դրանց բարելավմանն ուղղված մոտեցումները, ինչպես նաև հստակեցնել ամբիոնների անելիքները, փոփոխությունների անհրաժեշտությունը՝ համատեղ գտնելու լուծման ուղիներ։
Ռեկտորն իր խոսքում կարևորվեց ուսումնական պլաններում առարկաների փոփոխությունների նպատակաուղղվածությունը ՈԱՇ-ի և ՈՈՇ-ի պահանջներին ու բնութագրիչներին համապատասխանեցված մասնագրերի կրթական ելքային արդյունքների ապահովումը, ուսումնական պլաններում առարկաների փոփոխությունների վերաբերյալ մասնագիտական ամբիոնների առաջարկների հիմնավորումը։
Սրբուհի Գևորգյանն ընդգծեց՝ ուսումնական պլանների ներկայացված վերանայումների անհրաժեշտություն են ունեցել մանկավարժություն, հոգեբանություն, դասավանդման մեթոդիկա, ինչպես նաև կրթական բլոկի ոչ մանկավարժական մասնագիտությունները՝ բաշխվելով ըստ ժամաքանակի և կիսամյակների։
Բուհի ղեկավարը հիշեցրեց՝ վերանայվել է 96 մասնագիտական կրթական ծրագիր․ անհրաժեշտություն կա մասնագրերի, ըստ այդմ, դասընթացների փոփոխության։
Սրբուհի Գևորգյանը նշեց՝ բուհն ունի մանկավարժական՝ ուսուցչական և ոչ ուսուցչական մասնագիտություններ․անհրաժեշտ փոփոխություններն, ըստ առաջնահերթության, կտրվեն ուսուցչական մասնագիտություններին։
Հանդիպման ընթացքում ՀՊՄՀ բակալավրիատում նոր ուսումնական պլանների հիմնական բնորոշիչները ներկայացրեց Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Սամվել Ասատրյանը։
Նա ընդգծեց՝ եվրոպական և տեղական օրենսդրական փաստաթղթերով սահմանվում է՝ կրթական ծրագիրը պետք է լինի 220-240 կրեդիտ ծավալով, շաբաթական 26-28 ժամ բեռնվածությամբ։ Նա ըստ մոդուլների ներկայացրեց պլանի նախագիծն ու նշեց՝ հաշվի առնելով բուհի առաքելությունը՝ առանձնակի կարևորվել են մանկավարժահոգեբանական և մասնավոր մեթոդիկային վերաբերող կրթական մոդուլները։
Սամվել Ասատրյանը առաջարկվող նոր պլաններում կարևորեց մասնագիտական մանկավարժության ոլորտի կրթական բոլոր ծրագրերում «Տարիքային անատոմիա և ֆիզիոլոգիա» նոր դասընթացի, լեզվական և հաղորդակցական կոմպետենցիա ձևավորող ու զարգացնող մոդուլների ներդրման, ուսանողների կողմից պարտադիր և ընտրովի ուսումնասիրման ենթակա դասընթացների ընտրության հնարավորությունը, նշելով՝ դա թույլ կտա նախապես ձևավորել հոսքեր՝ լուծելով նաև բեռնվածության խնդիրը։
Սամվել Ասատրյանն ուսանողների հետազոտական կոմպետենցիաների ձևավորման հարցում կարևորեց ուսումնական նոր պլաններում առաջարկվող հետազոտական նախագծի առկայությունը, մանկավարժական պրակտիկաների ձևաչափերի և ժամկետների փոփոխությունները, ինչը հնարավորություն կտա ուսանողին արդեն մեթոդապես զինված ներկայանալ պրակտիկայի, ինչպես նաև նախքան ավարտական աշխատանքի մեկնարկն ուսանողների մասնագիտական գիտելիքների ստուգման նպատակով սահմանված «Նախավարտական ամփոփիչ ստուգում» դասընթացի առկայությունը։
Հանդիպման ընթացքում եղան գործընթացի կազմակերպման վերաբերյալ ելույթներ և առաջարկներ։