Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի Ուսանողական խորհրդի սոցիալական հանձնաժողովի և Հենակետային ավագ դպրոց վարժարանի համագործակցության շրջանակում կայացավ «Մեր դերը բնության պահպանության գործում» խորագրով միջոցառումը։
Հանդիպմանը ներկա «Աղբ թափելն ամոթ է» նախաձեռնության հիմնադիր Հակոբ Միկոյանը ներկայացրեց «Մաքրապատում» ծրագիրը, խոսեց իր ծավալած գործունեության, դրա կարևորության մասին։
Սոցիալական հանձնաժողովի պատասխանատու Արմինե Հովհաննիսյանը, վարժարանի սան, «Մաքրապատում» ծրագրի կամավոր Ռուբեն Խալափյանը ներկայացրին աղբի վնասակար հետևանքները, տարբեր երկրներում դրա վերամշակման և առաջացրած հնարավոր խնդիրներից ազատման տարբերակները։
Քննարկվեցին նաև շրջակա միջավայրի աղտոտման հետևանքները, կանխման միջոցները։
Միջոցառմանը ներկա էր նաև Կենսաբանության, քիմիայի և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը, որը ևս առաջարկեց խնդրի լուծման հնարարավոր տարբերակներ։
Եղավ հարց ու պատասխան, ծավալվեց ակտիվ քննարկում։
«Բնապահպանական մի շարք խնդիրներ կվերանան, եթե սովորենք խնամքով վերաբերվել մայր բնությանը։ Հանդիպումը բովանդակալից էր և ուսուցողական․ մեծ է մեր դերը բնության պահպանության գործում»,-հանդիպման ընթացքում նշեց ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահ Մարիամ Սարգսյանը։