Այսօր ՀՊՄՀ-ի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Կ.Լ. Խեթագուրովի անվան Հյուսիսային Օսիայի և Պենզայի պետական համալսարանների ներկայացուցիչների հետ։
Վերջիններս բուհում էին Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի ղեկավար կազմի հրավերով՝ քննարկելու բուհերի միջև հնարավոր համագործակցությունը։
Պրոռեկտոր Հարությունյանն իր խոսքում ընդգծեց գործնական քայլեր կատարելու անհրաժեշտությունը, ապա հավելեց, որ ցանկացած պարագայում, համագործակցության գլխավոր առանցքը պետք է լինի մանակավարժությունը․ բուհը մեկ դար շարունակ սովորեցնում է սովորեցնել։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության, մի շարք ոլորտներում հետազոտություններ իրականացնելու, դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Ռուս գործընկերները նշեցին՝ հետաքրքրված են տարբեր ֆակուլտետների հետ համագործակցության հնարավորություններով։ Լինելով նաև մանկավարժներ պատրաստող գիտակրթական կառույցների ներկայացուցիչներ՝ ժամանակակից մանկավարժության ոլորտում կարևորում են հայ գործընկերների փորձն ու մեթոդաբանությունը։
Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին ներկայացնել համագործակցությանը վերաբերող առաջարկներ՝ գործընկերությունը համագործակցության հուշագրով ամրագրելու համար։