Հունիսի 1-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Սիփան Մելքոնյանը:
Սիփան Մելքոնյանը Մանկավարժական համալսարանի ուսանող էր, սովորում էր Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի Օլիգոֆրենոմանկավարժություն բաժնում։
Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Սիփան Մելքոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Մանկավարժական համալսարանն իր խորը վշտակցությունն է հայտնում Սիփան Մելքոնյանի ընտանիքին, դասախոսներին, կուրսընկերներին և ծառայակիցներին։