ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սահյանական շնչով…
29.04.2022
Սահյանական շնչով…

Օրերս Ս. Էջմիածնի Ռաֆայել Պատկանյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցի աշակերտների մասնակցությամբ Կոմիտասի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ «Համո Սահյան. «Ինձ բացակա չդնեք» խորագրով գրական ցերեկույթ։

Միջոցառման կազմակերպիչ, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լուսիկ Գասպարյանի հրավերով ներկա էին նաև ՀՊՄՀ-ի «Սփյուռք» Գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը, նույն ամբիոնի դոցենտներ Նաիրա Խաչատրյանը, Քնարիկ Աբրահամյանը, մագիստրոսներ։

Դպրոցի աշակերտների և շրջանավարտ սաների ակտիվ մասնակցությամբ սահյանական տողերի գրավիչ ասմունքից, պարային և երաժշտական մի շարք համարներից հետո, պոետի որդին՝ Նաիրի Սահյանն ուշագրավ դեպքեր պատմեց գրողի կյանքից և փոխանցեց վարպետի պատգամը՝ մշտապես արդարության ճանապարհով գնալու և լավը վատից տարբերելու ։
Ելույթ ունեցավ նաև Սահյանի պոեզիայի լավագույն երաժշտական մեկնաբաններից մաեստրո Սասուն Պասկևիչյանը:

Սահյանական օրն ամփոփվեց Սուրբ Հռիփսիմե եկեղեցի այցով:

Պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը նկատեց, որ Ռաֆայել Պատկանյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցի հետ ամբիոնն ունի ավանդական կապեր, իսկ ուսանողների ներգրավվածությունը նման միջոցառումներին, նպաստում է համալսարան-դպրոց շարունակական կապին։