ՀՊՄՀ-ի Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Վարազդատ Վարդազարյանը Գորիսի պետական համալսարանում անցկացրեց սեմինար-քննարկում, որին մասնակցում էին մաթեմատիկայի ուսուցիչներ, ուսանողներ և աշակերտներ:
«Հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության տարրերը դպրոցում. կրթական բարեփոխումների ազդեցությունը և կիրառական մոտեցումներ» թեմայով սեմինարին ներկայացվեցին կրթական նոր չափորոշիչներով հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության հետ կապված փոփոխությունները, կատարվեց գործող դասագրքերում ընդգրկված թեմաների խորքային վերլուծություն, եղան գործնական առաջադրանքներ, ծավալեց ակտիվ քննարկում: