Նոյեմբերի 25-ից 28-ը Սկզբնական կրթության ֆակուլտետում գործող Մուլտիմեդիա լաբորատորիայում անցկացվեցին սեմինար-քննարկումներ:
«Նախադպրոցական և տարրական կրթության արդիականացում ժամանակի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման միջոցով» վերապատրաստման դասընթացներն անցկավում էին «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում և «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի» միջոցներով:
Սեմինար-քննարկումներին մասնակցեցին Երևանի համար 5, 26 մանկապարտեզների, «Ամենագետներ» նախակրթարանի ավագ մանկավարժները և ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցի ուսուցիչները:
Ծրագրի շրջանակներում վերապատրաստված Սկզբնական կրթության դասախոսները մանկավարժներին ծանոթացրին ծրագրի շրջանակում ստեղծված www.innostud.am կրթական հարթակի գործարկմանը, ինչպես նաև լաբորատորիայի դասախոսների ստեղծած էլեկտրոնային կրթական նյութերին՝ խաղ-առաջադրանքներ, ուսումնաօժանդակ նյութեր նախադպրոցական և տարրական դպրոցի երեխաների համար։
Քննարկման ընթացքում յուրաքանչյուր մանկավարժ, գրանցվելով կրթական հարթակում, փորձարկեց առաջադրանքները և հանդես եկավ առաջարկներով:
Մանկավարժների կարծիքով՝ առաջադրանքները լայն հնարավորություն են ստեղծում մասնագետների համար և հեշտացնում են երեխաների հետ կազմակերպվող աշխատանքները։
Նշենք, որ սեմինար-քննարկումների մասնակիցները կիրականացնեն նաև էլեկտրոնային ուսումնական նյութերի փորձարկում և հետադարձ կապի ամրապնդման, ծրագրի շարունակականությունն ու բարելավումը ապահովելու համար կտեղեկացնեն արդյունքների մասին: