Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի դասախոս Արմեն Խաչատրյանն ու ուսանողներն արժանացել են շնորհակալագրի:
Ապագա լուսանկարիչներ Մանուել Ստեփանյանը, Էռնա Պարոնյանը, Մանուշակ Ադամյանը, Հրանուշ Վարդանյանը ու դասախոս Արմեն Խաչատրյանն իրենց լուսանկարչական աշխատանքներով լուսաբանել են Երևանի Շեքսպիրյան 14-րդ միջազգային և Արմմոնո Plus 3-րդ հանրապետական թատերական փառատոնները:
Փառատոնների տնօրեններ Մարիաննա Մխիթարյանն ու Կարեն Բալյանը շնորհակալություն են հայտնել լուսաբանման համար և Արմեն Խաչատրյանին ու ուսանողներին հանձնել շնորհակալագրեր: