ՀՊՄՀ-ի Բանասիրական ֆակուլտետի մագիստրոսներ Նելլի Թադևոսյանը, Լիանա Մերիխանյանն ու Անահիտ Միքայելյանը շնորհավորական նամակ են հղել արձակագիր, Ստամբուլի «Մարմարա» օրաթերթի գլխավոր խմբագիր Ռոպեր Հատտեճյանի ծննդյան առթիվ: Շնորհավորական նամակը լույս է տեսել օրաթերթի հունվարի 22-ի համարում:
Նամակում Մանկավարժականի ուսանողներն իրենց հիացմունքն են արտահայտում պոլսահայ գրականության առաջնորդի գրական ձիրքի, հոգեվերլուծության բարձր շնորհի և աշխատասիրության վերաբերյալ: Մագիստրոսները վստահեցնում են՝ հաստատվել և ամուր հիմքերի վրա է գրող-ընթերցող երկխոսությունը, որը հարատևելու և շարունակական է լինելու և հայրենիքում, և նրա սահմաններից դուրս: Ի դեպ, Ռոպեր Հատտեճյանը տարիներ առաջ Մանկավարժական համալսարանում հանդիպում էր ունեցել ուսանողների հետ, նրանց հետ քննարկել պոլսահայ գրականության խնդիրները: Նամակն ամբողջությամբ կարդացեք ստորև: