ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Շնորհավորում են գործընկերները․․․
08.11.2022
Շնորհավորում են գործընկերները․․․

Մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Իգոր Մաքսիմցևը։

«Այսօր ՀՊՄՀ-ն ժամանակակից կրթական կազմակերպություն է՝ բնորոշ բոլոր որակներով՝ մասնագիտությունների լայն շրջանակ, բարձր որակավորում ունեցող դասախոսական կազմ, ժամանակակից կրթական տեխնոլոգիաների և նորարարական կրթական ծրագրերի ներդրում, գիտության արագ զարգացում, ինտեգրում՝ միջազգային, կրթական և գիտական համայնքին: Մեր համալսարանը հպարտ է ՀՊՄՀ-ի հետ երկարամյա և բեղմնավոր համագործակցության համար, որը նաև ռուս-հայկական բարեկամության օրինակ է»,-ասված է շնորհավորական ուղերձում :

Ուղերձն ամբողջությամբ՝ հղմամբ :

Բուհի  մեկդարյա հոբելյանը շնորհավորել է նաև  Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը։