ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Շնորհվեց կրթաթոշակ
30.05.2016
Շնորհվեց կրթաթոշակ

Օրերս Երևանում  Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատանը տեղի ունեցավ Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) 2016 թ. կրթաթոշակների հանձնման տոնական արարողությունը։

Դեսպան Մաթիաս Քիսլերն ավելի քան 60 ուսանողների, ասպիրանտների ու գիտնականների կրթաթոշակների վկայագրեր հանձնեց, որոնք նրանց  Գերմանիայում վերապատրաստման ու գիտահետազոտական գործունեության հնարավորություն կտան:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հայդելբերգի համալսարանում գիտահետազոտական աշխատանք իրականացնելու համար կրթաթոշակ է շնորհվել նաև Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ օտար լեզուների դասավանդման ամբիոնի դոցենտ, մ.գ.թ. Սրբուհի Լուլուկյանին։