Ինչու՞ շրջակա միջավայրի գիտություններ.ՀՊՄՀ-ի Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարինե Դանիելյանը old.aspu.am-ի հետ զրույցում Մանկավարժականում 2017-2018 ուստարում ներդրված նոր մասնագիտության անվանման ընտրությունը պատահական չի համարում:
Գլոբալ, ոչ լոկալ խնդիրն այսօր հնարավոր չէ լուծել և ուսումնասիրել միայն մի գիտության շրջանակներում, առավել ևս, եթե դա կապված է շրջակա միջավայրի հետ.«Շրջակա միջավայրի գիտությունների հիմքում սինթեզված են էկոլոգիան և կայուն զարգացումը. մեր խնդիրներից և համաշխարհային ծրագրերից ելնելով՝միանշանակ պետք է ասել, որ այն այսօր մեծագույն անհրաժետություն է»:
Մասնագիտությունն ընտրելիս Մանկավարժականի դիմորդն ընդունելության համար պետք է հանձնի միասնական քննություն 1 առարկայից՝ քիմիա կամ կենսաբանության գրավոր, իսկ հայոց լեզու և գրականություն ոչ մրցութային քննության գնահատականը կփոխանցվի միջնակարգ կրթության ատեստատից կամ համապատասխան ավարտական փաստաթղթից:
Վճարովի ուuուցման համակարգում թափուր տեղեր առաջանալու դեպքում այդ տեղերի մրցույթին մաuնակցելու համար դիմորդները որպեu մրցութային գնահատական կարող են ընդունելության դիմում-հայտում նախապեu հայտագրել միջնակարգ կրթության ատեuտատի կամ համապատաuխան ավարտական փաuտաթղթի` ֆիզիկա առարկայի պետական ավարտական քննությունների գնահատականը, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականը:
Պրոֆեսոր Դանիելյանը նկատում է՝ աշխարհում ընդունված է էկոլոգիական կրթության դասավանդման երեք ձև. առաջինը՝ տարբեր առարակներում էկոլոգիական սկզբունքների և խնդիրների ինտեգրումը, երկրորդը՝ առանձին առարկա ունենալը, իսկ երրրոդ ձևը, որը նաև կիրառվում է զարգացած երկրներում, ունենալ թե' մեկը, թե' մյուսը:
ՀՊՄՀ-ի Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչի դիտարկմամբ ՝ մեզանում գործում է դասավանդման առաջին ձևը, չնայած քայլեր արվում են և վերջերս ամբիոնի և ԿԱԻ համատեղ մշակած «էկոլոգիայի և կայուն զարգացման հիմունքներ» դասընթացը հաստատել է ՀՀ ԿԳՆ-ը և որպես ընտրովի առարկա ներառվել է մի շարք դպրոցներում. «Մոլորակի ապակայունացումն ի մի բերեց «Կրթություն հանուն կայուն զարգացման» գործողությունների գլոբալ ծրագրի մեկնարկին, որը ստիպում է աշխարհին տեղեկանալ և այդ կրթության նպատակների մասին իրազեկել բնակչությանը: Հիմքում՝ էկոլոգիան է, իսկ այսօրվա երիտասարդները հետաքրքրված են խնդրով: Սա մեր ապագան է, իսկ մասնագիտությունը ժամանակի ընթացքում կդառնա առաջնահերթերից»,-հավելեց Կարինե Դանիելյանը:
Վերջինս նկատեց, որ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար առարկայի շրջանակներում մշակվել են հատուկ դասընթացներ, որոնք հայաստանյան որևէ բուհում չեն դասավանդվում: