Ուսումնական տարվա մեկնարկ
29.08.2025
Սիրելի՛ առաջին կուրսեցիներ,
Ողջունում ենք ձեզ մանկավարժական մայր բուհ ընդունվելու առիթով։ Թող ձեր ուսանողական կյանքը լինի բացահայտումներով և գիտելիքներով հագեցած, հետաքրքիր եւ աշխույժ` լցված գիտելիքի անսպառ լույսով։
Տեղեկացնում ենք, որ․
- Բակալավրիատի 1–4-րդ կուրսերի ուսումնական գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին,
- Մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսուցումը կսկսվի սեպտեմբերի 1-ին,
- Մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսուցումը կմեկնարկի սեպտեմբերի 8-ին։
Դասերի մեկնարկի ժամերն են`
- Բոլոր ֆակուլտետներում՝ 09։30,
- Օտար լեզուների ֆակուլտետում՝ 12։50։
Դասացուցակներին կարող եք ծանոթանալ www.old.aspu.am պաշտոնական կայքի ֆակուլտետների էջի “Ուսանողի անկյուն” բաժնում։
























