Օրերս «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնըւմ հյուրընկալել էր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության մատենադարանապետ Շահան արք. Սարգիսյանին:
Սրբազանի ու Կենտրոնի բարեկամությունը տարիների պատմություն ունի։ Հանդիպմանը նախագծվեցին Անթիլիասի հետ աշխատանքային համագործակցության նոր հնարավորությունները։
Սրբազան Հայրը, մասնավորապես, կարևորեց Կենտրոնի դերը Հայրենիք-Սփյուռք կրթամշակութային հարաբերություններում: Կենտրոնն իր հերթին Անթիլիասի «Կիլիկիա» մատենադարանին նվիրեց իր վերջին հրատարակություններից: