ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սրբուհի Գևորգյանը՝ Հայ-ռուսական համալսարանի պատվավոր պրոֆեսոր
16.09.2025
Սրբուհի Գևորգյանը՝ Հայ-ռուսական համալսարանի պատվավոր պրոֆեսոր

Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի Գիտական խորհրդի որոշմամբ՝ ՀՊՄՀ ռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանին շնորհվել է «ՀՌՀ պատվավոր պրոֆեսոր»-ի կոչում։

Այն շնորհել է ՀՌՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանը՝ բուհի օրվան նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ։

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը կոչմանն արժանացել է Հայ-ռուսական համալսարանի հետ երկարատև և արդյունավետ գիտական և կրթական համագործակցության, հոգեբանության և մանկավարժության ոլորտում նշանակալի նվաճումների, Հայաստանի կրթության և գիտության համակարգի զարգացման գործում ունեցած ներդրման համար։