Թանգարանների միջազգային օրվա առթիվ ՀՊՄՀ-ի թանգարանում բացվեց «Ստամբուլի դեմքը կերտողները» խորագրով ցուցադրություն, որ ընթացքում ներկաները ծանոթացան մինչ օրս Թուրքիայի մայրաքաղաքում կանգուն մնացած հայ ճարտարապետների՝ մասնավորապես Պալյանների հեղինակած շինություններին:
Հասարակական հաստատություններից մինչև մզկիթներ և պալատներ, որ հեղինակել են Պալյանները՝ կարողանալավ եվրոպական տարբեր ոճերը համադրել արևելյան ճոխության հետ:
ՀՊՄՀ-ի Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը վստահեցրեց՝ չնայած թուրք պաշտոնյաները հաճախ խուսանավում և խեղաթյուրում են պատմական իրողությունները, սակայն սրա վերաբերյալ կան բազմաթիվ փաստաթղթեր. «Խնդիրն այն է, որ դրանից ընդամենը մի քանի տասնամյակ անց մարդկանց, որ հարյուրամյակներ շարունակ կերտել են իրենց մայրաքաղաքի դեմքը, շքեղ կառույցների տերերը ցեղասպանեցին: Ապագա մանկավարժները հատկապես պետք է սերունդներին փոխանցեն՝ պատմամշակութային ժառանգությունը փաստ է, կռվան՝ հասատելու, թե որտեղից ենք եկել, ինչպիսին ենք եղել և ովքեր են հիմա փորձում դրանց տիրանալ»:
Պրոֆեսորը հավաստիացրեց, որ նույնն է նաև Բաքվի ճարատարապետության պատմության դեպքում և խոստացավ մոտ ապագայում ցուցադրության արժանացնել նաև այդ քաղաքի շինությունները, որ հայ ճարտարապետքների մտքի և շնորհքի արդյունքն է:
Միջոցառման նախաձեռնող, Հայոց պատմության ամբիոնի դասախոս Սուսաննա Խաչատրյանն էլ հավելեց՝ նպատակը ոչ թե հեղինակների հայ լինելու մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելն էր, այլև ցուցադրելու, որ 19-րդ դարի 56 կառույց դեռ կանգուն է ու շարունակում է շքեղությամբ և վարպետությամբ հիացնել բոլորին:
Ցուցադրությանը ներկա էին բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, հյուրեր, ինչպես նաև Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան № 1 հիմական դպրոցի աշակերտները: Նրանք դիտեցին նաև թանգարանում՝ Անկախության 25-ամյակին և Արցախյան ազատամարտին նվիրված ցուցադրությունները, որում ներկայացված են բուհի՝ պատերազմի մասնակից դասախոսների ու շրջանավարտների մասին փաստեր, լուսանկարներ, ֆոնդերում պահված իրեր:
Թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը old.aspu.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ նման ցուցադրություններով ուսանողները թերթում են իրենց բուհի ևս մեկ հերոսական էջ, իսկ այցելուները հարստանում հայ ժողովրդի տաղանդավոր զավակների մասին նոր գիտելիքներով: Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում Ալվարդ Գրիգորյանն անդրադարձավ նաև ՀՊՄՀ-ի թանգարանի գործունեությանը՝ վստահեցնելով, որ այն ամենակատիվն է բուհական համակարգում:
«Մասնագիտական ամբիոնի առկայությունը նպաստում է, որ թանգարանը ուսանողների համար լինի կրթական և մեթոդական կենտրոն՝ արդյունքները հայաստանյան տարբեր թանգարաններում կիրառելու համար»,-նշեց տնօրենն ու հավելեց, որ այդ ուղղությամբ կան իրականացված բազմաթիվ ծրագրեր:
Նշենք, որ ցուցադրությունը կտևի միչև մայիսի 21-ը. այդ օրը ՀՊՄՀ-ի թանգարանը մի շարք միջոցառումներով կմիանա «Թանգարանային գիշեր» միջոցառումներին: