Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողներն այցելել էին «Խոսրովի անտառ» պետական արգելոց:
«Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով» խորագրի ներքո ապագա նկարիչները կտավին հանձնեցին հատուկ պահպանվող տարածքի հարուստ բնաշխարհի աշնանային գույները:
Երիտասարադ նկարիչներն իրենց գործերը կներկայացնեն տարբեր ցուցահանդեսներում` նպաստելով էկոդաստիարակությանը և հասարակության մոտ բնապահպանական մշակույթի ձևավորմանը:
Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ բնապահպանության նախարարության և Հայաստանի նկարիչների միության միջև համագործակցության շրջանակներում: