Այսօր Մանկավարժական համալսարանում կրկնակի տոն է.նշվում է բուհի հիմնադրման 95 և Պատմության թանգարանի 5-ամյակը: Օրը նշանավորվեց «Ստեղծագործում են համալսարանի աշխատակիցները» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմամբ:
Ցուցադրությանը ներկայացված էին արվեստի տարբեր ճյուղերի գործեր՝ 10 գեղանկար, 5 քանդակ, 4 բատիկա, 14 լուսանկար, դեկորատիվ-կիրառական արվեստի 8 գործ, պոեզիա:
Հեղինակները՝ պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչներն են.նրանցից շատերի համար ստեղծագործելը մասնագիտական շրջանակներից դուրս է:
Պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը համալսարանի ղեկավարության անունից շնորհավորեց բուհի նախկին և ներկա աշխատակիցներին՝ ընդգծելով, որ շուրջ մեկդարյա պատմություն ունեցող կրթօջախը կայուն է նրանց ամենօրյա աշխատանքի, նվիրումի, ստեղծագործության, մտքի թռիքչի շնորհիվ.« Ներկայացված աշխատանքներն էլ նրանց արժանիքներին և հոգեկան կերտվածքին համահունչ գործեր են, որոնք ևս կազմում են համալսարանի արժեհամակարգի մի մասը»:
Սրբուհի Գևորգյանը, շնորհավորելով թանգարանի հոբելյանը, ընդգծեց, որ այն հիմնադրման օրից տարատեսակ ձեռնարկների միջոցով հանրությանը ծանոթացրել է մեծագույն արժեքներին:
Ցուցադրության բացմանը թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանն անկեղծացավ՝ նախապատրաստական աշխատքների ընթացքում բացահայտել են՝ Գեղարվեստական կրթության ֆակուլտետից զատ, պակաս ստեղծագործող չեն նաև այլ ֆակուլտետների աշխատակիցները:
Ալվարդ Գրիգորյանը ցուցաբերված աջակցության համար Գեղարվետական կրթության ֆակուլտետին նվիրեց վերջերս հրատարակված «Հնչյուն և լռություն» արժեքավոր աշխատությունը:
Վերջինս խոստացավ՝ ցուցահանդեսը շարունակական կլինի.սա ևս մեկ հնարավորություն է՝ ուսանողների մեջ գեղագիտական ճաշակ զարգացնելու:
«Ստեղծագործում են համալսարանի աշխատակիցները» խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացված էին նաև Միջազգային բաժնի աշխատակցուհի Աննա Հախումյանի լուսանկարները:
Վերջինս old.aspu.am-ի հետ զրույցում նկատեց՝ լուսանկարչությունը զգացմուքներ արատահայտելու լավագույն ձևն է: Բնության տեսարանները, փողոցային անցուդարձը ֆիքսող Աննան նկատում է՝ լուսանկարչությունը հարթակ է՝ նորը, գեղեցիկը ներկայացնելու, մարդկանց դրական զգացողություններ և ժպիտներ պարգևելու, քաղաքի, երկրի տրամադրությունը հաղորդելու:
Ցուցադրությանը ներկայացված գործերից մեծամասնություն էին կազմում Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դասախոսների աշխատանքները: Ֆակուլտետի դեկան, դոկտոր Արա Հակոբյանը միացավ օրվա առթիվ հնչած շնորհավորքներին՝ ցուցահանդեսը համարելով խորհրդապաշտական:
Առօրյայում էքսկուրսիոն համարվող բուհի այս տարածքն այսօր գեղագիտական ճաշակ զարգացնելու հրապուրիչ վայր է դարձել, որտեղ ներկայիս ստեղծագործողների կողքին իր ուրույն տեղն է զբաղեցնում բուհի նահապետներից մեկի, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ էդուարդ Իսաբեկյանի հեղինակած «Խաչատուր Աբովյան» նկարը:
Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 8-ը: Մուտքն ազատ է: