ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սուրեն Դանիելյանը մասնակցեց միջազգային գիտաժողովի
15.10.2016
Սուրեն Դանիելյանը մասնակցեց միջազգային գիտաժողովի

Վերջերս Ստամբուլում կայացավ «Հայկական ինքնության քննական մոտեցումներ 21-րդ դարում. խոցելիություն, առաձգականություն և փոխակերպություն» թեմայով միջազգային գիտաժողով:

Շուրջ 40 պատվիրակների կազմում Հայաստանից ձեռնարկին մասնակցում էր ՀՊՄՀ-ի Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը:

«Հրանդ Դինք» հիմնարկի, Շվեդական ակադեմիայի, «Գալուստ Կյուլպենկյան» հաստատության, «Համազգային» հայ կրթական եւ մշակութային միության կազմակերպած գիտաժողովին պրոֆեսորն իր ելույթում անդրադարձավ հատկապես Հայաստանում ինքնության հիմնախնդիրների խոցելիությանը: 

Այցի ընթացքում վերջինս եղավ նաև Կեդրոնական վարժարանում, հանդիպում ունեցավ աշակերտների հետ, դաս վարեց, որի ընթացքին հնարավորություն ունեցավ խոսելու հայրենիքում Մանկավարժական համալսարանի յուրահատկությունների, հայ մանկավարժի առաքելության մասին և բարձր դասարանների աշակերտներին հրավիրեց սովորելու ՀՊՄՀ-ում: old.aspu.am-ի հետ զրույցում Սուրեն Դանիելյանը խոստովանեց, որ հաճելիորեն զարմացած է` աշակերտների շրջանում ինքնաբուխ հետաքրքրություն կար: