Հուլիսի 1-ից 4-ը Մանկավարժական համալսարանում անցկացվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված ուսուցիչների վերապատրաստման «Թանգարան-դպրոց համագոծակցություն» դասընթաց-վարժանքի ծրագիրը:
«Թանգարան-դպրոց համագործակցություն» ծրագրի նպատակն է թանգարան-ուսուցիչ համագործակցության շրջանակներում դպրոցի ուսուցչի հետ ակտիվացնել դպրոցական լսարանի այցը թանգարան:
Ծրագրի ընթացքում երևանյան մի շարք խոշոր թանգարանների տնօրեններ և աշխատակիցներ տարբեր դպրոցների շուրջ 17 ուսուցիչների ներկայացրին դպրոցականների համար նախատեսված ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն:
ներկայացրեցին դպրոցականների համար ընդգրկուն ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն Երևանյան տարբեր դպրոցների շուրջ 17 ուսուցիչների: Ծրագրի շրջանակում ուսուցիչներն այցելեցին Երևանի մի քանի թանգարաններ՝ տեղում ծանոթանալու կրթական ծրագրերին:
Դասընթաց-վարժանքի արդյունքում համագործակցելով թանգարանների հետ՝ ուսուցիչները կստեղծեն կրթական ծրագրեր աշակերտների համար: