Բանասիրական ֆակուլտետը, ավանդույթի համաձայն, տարին ամփոփեց ուսանողների և դասախոսների համար նախատեսված հետաքրքիր միջոցառմամբ։
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին հայրենիքի համար նահատակված զինվորների հիշատակին։
«Հայաստան աշխարհը վերջին տարիներին ցավալի կորուստներ է ունենում, տխուր առիթները շատ են, բայց այսպիսի միջոցառումներով մենք շարունակում ենք ապացուցել, որ հայ ժողովուրդը չի կոտրվում ոչնչից. ամուր կանգնած է իր սուրբ հողին»- նշեց բանասիրական ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Աշոտ Գալստյանը:
Ցերեկույթին կատարումներով հանդես եկան երգիչներ Վլադիմիր Արզումանյանը, Գևորգ Սիրեկանյանը, Արթուր Առաքելյանն ու Մհեր Պետրոսյանը, Գեղարվեստական կրթության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Ռազմիկ Հարությունյանը:
Եղան նաև բանասիրական ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողների ելույթներ՝ ազգային երգ ու պար, ասմունք, բեմականացում։
Ներկաներին շնորհավորեցին նաև ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը և ֆակուլտետի փոխդեկան դոցենտ Նաիրա Խաչատրյանը։
Միջոցառման ավարտին ուսանողները միմյանց հղեցին մաղթանքներ, հանձնեցին նվերներ։