Սկզբնական կրթության ֆակուլտետում անցկացվեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը բուհում որպես ուսանողների առաջադիմության բարձրացման միջոց» խորագրով սեմինար:
Սեմինարի ընթացքում Ռուսաց լեզվի ամբիոնի դասախոս Արմեն Հակոբյանն ուսանողներին ներկայացրեց Google Classroom հարթակի հնարավորությունները, Google փաստաթղթերից օգտվելու ձևերը և կիրառությունը տարբեր իրավիճակներում:
Սեմինարին ներկա էր նաև ՀՊՄՀ Էլեկտրոնային կրթության կառավարման բաժնի պետ Անուշ Սարգսյանը, ով կարևորեց նմանատիպ սեմինարների անցկացումը ուսանողների համար և ներկայացրեց Google Classroom հարթակի նոր հնարավորությունները:
Սկզբնական կրթության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի անդամները ևս կարևորեցին ուսանողների համար անցկացվող տեղեկատվական սեմինարը և հույս հայտնեցին, որ ուսանողների իրազեկվածության բարձրացմանն ուղղված ձեռնարկները կլինեն շարունակական: