Հայ ականավոր ռեժիսոր, սցենարիստ, պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և պետական մրցանակի դափնեկիր Յուրի Երզնկյանի 100-ամյակի առթիվ թողարկվեց հոբելյանական նամականիշ։
Նամականիշի մարումն իրականացրին Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, Յուրի Երզնկյանի դուստր, ՀՊՄՀ պրոֆեսոր Անետա Երզնկյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
320 դրամական արժեքով նամականիշի աջ հատվածում պատկերված է ռեժիսորը, ձախում՝ դրվագներ են՝ 1958 թվականին նկարահանված «Առաջին սիրո երգը» հայկական գեղարվեստական ֆիլմից, իսկ ներքևի հատվածում պատկերված է «Յուրի Երզնկյան 1922-1996 թթ.» գրառումը՝ հայերեն և անգլերեն:
Նամականիշը տպագրվել է Ֆրանսիայում՝ 15 հազար տպաքանակով:
Նամականիշի մարումն ուղեկցվեց Յուրի Երզնկյանին նվիրված դասախոսությամբ, որը Երևանյան գրքի փառատոնի շրջանակում ներկայացրեց Անետա Երզնկյանը:
Լուսանկարները՝ Լիլիան Գալստյանի