Կուլտուրայի ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ ֆակուլտետի բոլոր բաժինների առաջին կուրսերում տեղեկատվական տեխնոլոգիաների հանձնախումբը կազմակերպել էր ճանաչողական դասընթաց:
Ամբիոնների մասնագետների հետ համատեղ կազմակերպված ձեռնարկի նպատակն էր 1-ին կուրսերի ուսանողներին ծանոթացնել բուհում ներդրված առցանց ուսուցմանը՝ Classroom հարթակին:
Կազմակերպիչների խոսքով՝ դասընթացը կարևոր է, քանի որ Classroom-ի միջոցով ուսանողները ծանոթանում են իրենց ուսումնական ծրագրերին, տեղեկանում հանձնարարություններին՝ ամրապնդելով դասախոս-ուսանող հարաբերությունները:
Կուլտուրայի ֆակուլտետի Ուսանողական խորհրդի լրատվության հանձնաժողովի պատասխանատու Սոնա Խաչատրյանի կարծիքով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների աննախադեպ զարգացման ժամանակներում ծրագրի կիրառումը կրկնակի հեշտացնում է հատկապես ուսանողների աշխատանքը:
Ի դեպ, ֆակուլտետում այսօրինակ դասեր անցկացվել են նաեւ 4-րդ կուրսերում: