ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ծանոթացան Գեղարվեստական կրթության ֆակուլտետին
11.02.2022
Ծանոթացան  Գեղարվեստական կրթության ֆակուլտետին

Մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյակի շրջանակներում՝ առաջնորդվելով «365 օր դպրոցում՝ աշակերտի և ուսուցչի» հետ կարգախոսով, շարունակվում են այցերը երևանյան դպրոցներ:

Հասարակության կյանքում բուհ-դպրոց կապի կարևորության մասին այս անգամ անդրադարձ եղավ Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոցում:

Այստեղ հյուրընկալվել էին ՀՊՄՀ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը, պրոֆեսորաասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Այցի ընթացքում ներկաները ծանոթացան ֆակուլտետի պատմությանն ու գործունեությանը, մասնագիտություններին և բաժիններին, ներկայացվեց պրոֆեսորադասախոսական կազմի հեղինակած ձեռնարկները:

Գեղարվեստական կրթության ֆակուլտետը կազմակերպել էր նաև ցուցադրություն, որտեղ ներկայացված էին բուհի տարբեր կուրսերի ուսանողների ստեղծագործական աշխատանքները՝ նկարներ‚ դեկորատիվ-կիրառական արվեստի գործեր։

Այցն ամփոփվեց ֆակուլտետի երաժշտական կրթության բաժնի ուսանողների և դպրոցի սաների մասնակցությամբ տոնական համերգով՝ ևս մեկ անգամ հաստատելով կրթական հաստատությունների ամուր կապն ու հետագա փոխգործակցության լայն հնարավորությունները: