Մանկավարժական համալսարանի և UNICEF–ի հետ համատեղ անցկացվող «Աղետների Ռիսկերի Նվազեցման ամրապնդումը ՀՊՄՀ-ի ուսումնական պլանում» ծրագրի շրջանակներում Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Հակոբ Գրիգորյանը և ամբիոնի դասախոս, գնդապետ Պերճ Կարապետյանը համալսարանի վերապատրաստվող դասախոսների հետ այցելեցին Ա. Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտ:
Նրանք ծանոթացան պաշտպանական կառույցին, ապաստարանի կառուցվածքին, տեղի սարքավորումներին և ստացած տեսական գիտելիքներն ամրապնդեցին գործնականում:
Ինստիտուտի մասնագետները ըւնդգծեցին տարաբնույթ աղետների և պատերազմական գործողությունների ժամանակ նմանատիպ կառույցների կարևորությունը, տեխնիկական հագեցվածությունը, քաղպաշտպանության կազմակերպման ձևերը, ապա պատասխանեցին դասախոսներին հետաքրքրող հարցերին: