ՀՊՄՀ-ի Հատուկ կրթության ֆակուլտետի Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դոցենտ, Սկոպուս համակարգում բազմաթիվ հոդվածների հեղինակ Տիգրան Պետրոսյանը համալսարանի դասախոսների և ասպիրանտների համար հանդես եկավ «Ինչպե՞ս տպագրել հոդված Սկոպուսով ցիտվող պարբերականներում» թեմայով զեկույցով:
Դոցենտը նկատեց, որ բարձրագույն որակավորման հանձնաժողովի պահանջներով թեկանծուական ատենախոսությունների պաշտպանության համար անհրաժեշտ է առնվազն 6 գիտական հոդված, այդ թվում` երկուսն առանց համահեղինակների, կամ առնվազն 3 գիտական հոդված, այդ թվում՝ առնվազն մեկ հոդված web of science կամ scopus շտեմարաններում ընդգկված հրատարկություններից որևէ մեկում:
Նշենք, որ Սկոպուս-ը համակարգ է, որում ընդգրկված են մի շարք բարձր վարկանիշ և ինդեքս ունեցող ամսագրեր: Բանախոսը լսարանին մանրամասն ներկայացրեց՝ ինչպես համակարգում պետք է փնտրել այդ ամսագրերը, խոսեց հոդված տպագրելու չափանիշների, ամսագրի ճիշտ ընտրության և այլ հարցերի շուրջ:
«Սկոպուս համակարգում տպագրված հոդվածների վարկանիշը բարձր է, իսկ ամսագրերում հոդվածներ տպագրելը՝ շատ դժվար. դրանք անկախ մասնագետների կողմից խստորեն գրախոսվում են»,- նշեց Տիգրան Պետրոսյանը և հավելեց, որ Սկոպուս համակարգում հատկապես պասիվ է մանկավարժական ոլորտին առնչվող հոդվածները: