Մանկավարժական համալսարանի և Բելառուսի Մաքսիմ Տանկի անվան պետական մանկավարժական համալսարանի միջև համագործակցոււթյան շրջանակներում բուհում է Նախադպրոցական մանկավարժության ֆակուլտետի դասախոս Ելենա Պապկովսկայան:
Եռօրյա այցի ընթացքում բելառուս հյուրը Սկզբնական կրթության ֆակուլտետում և մանկապարտեզներում մասնակցել է փորձի փոխանակման տարբեր ձեռնարկների՝ վերապատրաստելու և վերապատրաստվելու նպատակով:
ՀՊՄՀ-ի Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ընթացքում Ելենա Պապկովսկայան ներկայացրեց իրենց երկրում նախադպրոցական կրթության մեջ ծղոտագործության կիրառման փորձն ու արդյունավետությունը:
Վերջինս հայ գործընկերներին ներկայացրեց ծղոտագործության վերաբերյալ իր հեղինակած ուսումնական և մեթոդական ծրագիրը, կիրառեց նաև գործնական մի քանի մեթոդ՝ ցուցադրելով ծղոտի հետ աշխատանքը չորացնելուց մինչև առարակաների պատրաստում:
«Արհեստագործությունը ժողովրդական մշակույթ է և ընդգրկված է նախադպրոցական կրթության մեջ»,-նշեց Ելենա Պապկովսկայան և վստահեցրեց, որ ծղոտագործությունը նպաստում է զգայաշարժողական հմտությունների, երևակայության և այլ կարողությունների զարգացմանը: