Շուրջ մեկ տարի է՝ մեկնարկել է «CaucaSusT-Transdisciplinarity for Sustainable Tourism Development in the Caucasus Region» ծրագիրը:
Այն համախմբել է Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական, Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական, Վիեննայի Բնական ռեսուրսների և բնական գիտությունների, Կռեմսի կիրառական գիտությունների համալսարաններին: Ծրագրի նպատակն է նորարար մոտեցումներով հետազոտել և լուծումներ առաջարկել կյանքի կայուն զբոսաշրջության զարգացման ոլորտի իրական խնդիրների լուծման համար՝ համախմբելով գիտությամբ զբաղվող անձանց ու հաստատություններին, նաև ներգրավելով տեղական բնակչությանը: Ծրագիրը միտված է հստակեցնել և բարձրացնել համալսարանների դերը հասարակական կյանքում:
Ծրագրի հայաստանյան համակարգողն է ՀՊՄՀ-ի աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խոյեցյանը, ում անմիջական ղեկավարությամբ էլ նախապատրաստվում են դաշտային հետազոտությունները: Կազմակերպչական աշխատանքներում իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում վերոնշյալ ամբիոնի դասախոս, աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարինե Մաթոսյանը:
Ծրագրի շրջանակներում Վիեննայի Բնական ռեսուրսների և բնական գիտությունների համալսարանում իր հետազոտություններն է կատարում Տիգրան Քեռյանը, ով իր ձեռք բերած գիտելիքներն ու փորձը կիրառելու է ՀՊՄՀ-ի գիտական զարգացման համար: Առաջիկայում նա դասախոսություններով հանդես կգա ՀՊՄՀ-ի դասախոսների և ուսանողների համար, որին հաջորդելու են դաշտային հետազոտությունները: Հետազոտություններին մասնակցելու են բուհի ուսանողները և դասախոսները, ինչպես նաև դասախոսներ Ավստրիայի և Վրաստանի վերոնշյալ ուսումնական հաստատություններից: Դաշտային հետազոտությունների նպատակը ծրագրի երկու հետազոտական շրջանի՝ Մարմարիկ գետի հովտի և Դիլիջան համայնքի զբոսաշրջային ներուժի գնահատումն ու հնարավոր լուծումների առաջարկումն է տրանսդիսցիպլինար մոտեցման կիառմամբ:
Ծրագիրը շարունակվելու մինչև 2020 թվականը: