Կերպարվեստի ամբիոնի դոցենտ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողների հերթական ցուցահանդես- ստուգատեսը: Առցանց ցուցադրությունը նվիրված էր Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորման տոնին:
Ցուցահանդեսում ներկայացված են Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսուցման առկա և հեռակա համակարգերի «Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրերի տարբեր կուրսերի ուսանողների՝ «Կերպարվեստի դասավանդման մեթոդիկա» առարկայի շրջանակներում ստեղծած աշխատանքները։
Ուսանողները ներկայացրել են իրենց ստեղծագործական աշխատանքները կերպարվեստի տարբեր տեսակներից՝ բնանկարներ, նատյուրմորտներ, ծեփակերտման աշխատանքներ, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում և գրավում իրենց մտահղացմամբ և յուրահատուկ գույներով։
Ցուցադրությունը դիտեք ստորև: