«ՀայԱրտ» մշակութային կենտրոնում բացվեց ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետի Գեղարվեստական լուսանկարչության բաժնի ուսանողների ցուցահանդեսը։
Ցուցադրության էին ներկայացվել բակալավրի ավարտական և մագիստրատուրայի ուսանողների աշխատանքները: Այդ առթիվ ուսանողներին շնորհավորեցին և հաջողություններ մաղթեցին կուրսի ղեկավար Արմեն Խաչատրյանը, լրագրող, բլոգեր Վլադիմիր Ռուժանսկին և լուսանկարիչ Տաթևիկ Մելքոնյանը:
Կուլտուրայի ֆակուլտետի դեկան Գևորգ Թադևոսյանը, Օպերատորության և գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի վարիչ Ռուբեն Երզինկյանն ու «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը պատվոգրեր հանձնեցին ցուցադրության մասնակիցներին: Ի դեպ, ցուցահանդեսի հյուրերն էին նաև Լուսանկարչության բաժնի դիմորդներ՝ ապագա լուսանկարիչներ, որոնք հետաքրքված են ՀՊՄՀ-ի համապատասխան բաժնի ուսումնական գործընթացով:
Հյուրերն իրենց տպավորությունները գրեցին ցուցադրության այցելուների մատյանում՝ իրենց հիացմունքը հայտնելով ուսանողական աշխատանքների վերաբերյալ:
Ի դեպ, ՀՊՄՀ-ի Google Site-ի նորաստեղծ Photo Gallery-ում բացվել է գեղարվեստական լուսանկարների էլեկտրոնային ցուցահանդես, ուր կներկայացվեն բուհի ուսանողների, դասախոսների և հյուրերի՝ անվանի լուսանկարիչների, աշխատանքները։ Ցուցադրությանը կարող եք հետևել ստորև: