Ապրիլի 10-13-ը ESPAQ Tempus (Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների մասնակցության բարձրացումը Որակի ապահովման (ՈԱ) գործընթացներում) ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ուսանողական աշխատաժողով, որին մասնակցում էին նաև ՀՊՄՀ ուսանողները:
Ծրագրի շրջանակներում Հայաստանում հյուրընկալվել էին ԵՄ երկներից 16 ուսանող, ովքեր կիսվեցին որակի ապահովման գործընթացներում ուսանողների ներգրավվածության, ուսանողական միությունների կառուցվածքի իրենց փորձով:
Իռլանդիայի, Շոտլանդիայի, Լեհաստանի, Լիտվայի և Հայաստանի ուսանողները տարբեր խմբային աշխատանքների, դերային խաղերի միջոցով ներկայացրին մասնագիտական կրթության որակի ապահովման գործընթացներում, բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրները, փորձեցին գտնել լուծումներ:
Աշխատաժողովի ընթացքում քննարկվեց նաև ուսանող-փորձագետների բազայի ստեղծման գործընթացը: