ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ուսանողական գիտաժողով ՕԼՖ-ում
05.05.2016
Ուսանողական գիտաժողով ՕԼՖ-ում

Գերմանական լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ կայացավ “Foreign Languages: theory and practice” խորագրով առաջին ուսանողական հետազոտական գիտաժողով, որին մասնկացեց Օտար լեզուների ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի 13 ուսանող:

Ամբիոնի վարիչ պրոֆեսոր Ելենա Մխիթարյանը ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի անունից ողջունեց գիտաժողովի մասնակիցներին՝ վստահեցնելով, որ անդրանիկ գիտաժողովը կկրի ամենամյա բնույթ և հետագայում կընդգրկի առավել լայն՝ միջբուհական շրջանակ: Պրոֆեսորի կածիքով՝ նման ձեռնարկները որակական նոր տեղաշարժեր են ապահովում լեզվաբանության և օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ոլորտներում:

Ելենա Մխիթարյանն իր գոհունակությունը հայտնեց ներկայացվող թեմաների վերաբերյալ՝ նկատելով, որ դրանք ընդգրկում են գործաբանական լեզվաբանության, տեսական քերականության, ոճագիտության, բառագիտության, ինչպես նաև օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ոլորտները:

Գիտաժողովի ընթացքում ուսանողները ներկայացրին լեզվաբանության, օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ոլորտներում իրենց կատարած մասնագիտական հետազոտությունները, վերլուծությունները, ներկայացրին առաջավոր փորձի մասին սեփական փաստարկները:

Յուրաքանչյուր զեկույց աչքի ընկավ յուրատեսակ արդյունավետությամբ, քանի որ բացահայոտւմ էր ուսանողների տեսական գիտելիքների և օտար լեզուների տիրապետման մակարդակը:

Ամփոփելով արդյունքները՝ ամբիոնի վարիչ Ելենա Մխիթարյանը բարձր գնահատեց ուսանողական աշխատանքների գիտական մակարդակը, թեմաների արդիականությունը, ներկայացման ձևը և խոստացավ լավագույն զեկույցները տպագրության երաշխավորել հանրապետության տարբեր ամսագրերում: