ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ուսանողական մրցույթ՝ Սլովենիայի Մարիբորի համալսարանում սովորելու համար
14.05.2025

Մանկավարժական համալսարանը հայտարարում է մրցույթ՝ Սլովենիայի Մարիբորի համալսարանում մեկ կիսամյակ սովորելու համար:
Էրազմուս+ ծրագրի շրջանակում անցկացվող
մրցույթը նախատեսված է «Պատմություն» և «Հասարակագիտություն» մասնագիտությամբ սովորող ուսանողների համար։
Դիմել կարող են՝
* Բակալավրիատի առաջին, երկրորդ և երրորդ կուրսի ուսանողները
* Մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները
* Ինչպես առկա, այնպես էլ հեռակա ուսուցման համակարգերում սովորող ուսանողները
ՊԱՀԱՆՋՆԵՐ՝
* Անգլերենի առնվազն B1/B2 մակարդակի իմացություն
* Բարձր առաջադիմություն
Բոլոր ծախսերը (ուղևորություն, կեցություն և այլն) հոգում է Էրազմուս+ ծրագիրը.ընտրված ուսանողը ստանում է կրթաթոշակ։

Ցանկացողները պետք է լրացնեն հետևյալ հայտադիմումը՝ մինչև այս տարվա մայիսի 20-ը։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոն։

Նորություններ