Սկզբնական կրթության ֆակուլտետի Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի դասախոս, կամավորական գործունեության ղեկավար Իրինա Պոնոմարենկոյի նախաձեռնությամբ ֆակուլտետի ուսանողներն այցելեցին Նուբարաշեն վարչական շրջանի համար 11 հատուկ օժանդակ դպրոց:
Երկու այցերի ընթացքում տարբեր բաժինների և կուրսերի ուսանողներ ներկայացրին երեխաների համար պատրաստած իրենց անակնկալները՝ հեքիաթների բեմադրություն, վիկտորինաներ, նվերներ, երգ, պար և ուրախ տրամադրություն:
Վերջերս նույն դպրոց նախաամանորյա այս այցը տարբերվեց նրանով, որ երեխաներն իրենք էին հյուրերի՝ ՀՊՄՀ-ի դասախոսների և ուսանողների համար պատրաստել անակնկալ՝ տոնական ելույթներ, երգ պար, ինչին ավելացան նաև հյուրերի գեղեցիկ նվերները՝ հագուստ, խաղալիքներ, գրենական պիտույքներ, բարձր տրամադրությունը, երգն ու պարը:
old.aspu.am-ի հետ զրույցում Սկզբնական ֆակուլտետի կամավորական գործունեության ղեկավար Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի դասախոս Իրինա Պոնոմարենկոն վստահեցրեց, որ նման ձեռնրկները կրելու են շարունակական բնույթ, ինչին ուսանողները մասնակցում են սիրով և մեծ ցանկությամբ:
Նախատոնական վերջին այցը կլինի Վեդի գյուղ, որտեղ նախատեսված է հանդիպել տեղի անապահով ընտանիքների երեխաներին: