ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ուսանողները մասնակցեցին ճանաչողական դասընթացի
16.09.2016
Ուսանողները մասնակցեցին ճանաչողական դասընթացի

TEMPUS ESPAQ ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 13-15-ը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) անցկացվեց դասընթաց, որին մասնակցեցին նաև Մանկավարժական համալսարանի 5 ուսանող:

«ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների մասնակցության բարձրացումը որակի ապահովման գործընթացներում» ծրագրի շրջանակներում Եվրոպայից ժամանած փորձագետներն ու Մասնագիտական կրթության որակի ապահովման կենտրոնի մասնագետները,  մասնակիցներին ծանոթացրին համալսարանների ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման սկզբունքներին, ինչպես նաև փորձաքննության մասնակցության համար անհարժեշտ հմտություններին:

Դասընթացի նպատակն էր ծրագրի մասնակիցներին նախապատրաստել եվրոպական համալսարաններ կազմակերպվող ուսումնաճանաչողական այցերին:

Նշենք, որ հոկտեմբերի 16-21-ը Իտալիայի Մաչերատա համալսարանում կայանալիք վարժանքին մասնակցելու է Մանկավարժական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետի 3 ուսանող: