Մայիսի 16-19-ը Եվրոպական Միության ՏԵՄՊՈՒՍ ESPAQ /Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների մասնակցության բարձրացումը Որակի ապահովման (ՈԱ) գործընթացներում/ ծրագրի շրջանակներում ուսումնաճանաչողական այցով Մադրիդի Լա Ռիոխա միջազգային համալսարանում /UNIR/ էին ՀՊՄՀ-ի Ուսումնական բաժնի պետ Հասմիկ Առաքելյանն ու Փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի ավագ մասնագետ Սաթենիկ Կուզանյանը:
Այցի ընթացքում ներկայացվեցին զեկույցներ, իրականացվեցին գործնական-կիրառական բնույթի աշխատանքներ:
Դրանց նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել Իսպանիայի ՈԱ համակարգին, ուսանողներին տրամադրվող ծառայություններին, տեղեկացնել էլեկտրոնային ուսուցման դասընթացների որակական գործընթացներին, մոնիթորինգի և որակական ցուցիչների նմուշ-օրինակներին, ինչպես նաև ինքնագնահատման, գնահատման և ուսանողների մասնակցության ապահովման գործընթացներին:
Մայիսի 16-ին մասնակիցները ծանոթացան UNIR համալսարանի՝ որպես միայն հեռավար ուսուցում իրականացնող առաջատար մասնավոր բուհերից մեկի գործառնության յուրա-հատկություններին, հեռավար ուսուցման իրականացման տեխնիկական և բովանդակային յուրահատկություններին:
Կազմակերպչական աշխատանքներին ծանոթանալու նպատակով բուհի վարչական մասնաշենքում կատարվեց շրջայց:
Ուսումնական այցի երկրորդ և երրորդ օրերին ներկայացվեց UNIR համալսարանում ANECA ազգային կազմակերպության կրթության որակի VERIFICA գործընթացի իրականացման օրինակը, որը ենթադրում էր մագիստրոսական նոր ծրագրի ամբողջական կազմում և հավատար¬մագրման ներկայացում:
Մասնակիցները դերային խաղի միջոցով կազմեցին և հավատարմագրման ներկայացրին մագիստրոսական 1 ծրագիր:
Ուսումնական այցի վերջին օրը դերային խաղի միջոցով կրկին գնահատվեց երկրորդ օրը դերային խաղի ժամանակ հավատարմագրված մագիստրոսական ծրագիրը:
Մասնակցիները բաժանվել էին մասնագետ-էքսպերտներ, դիտորդներ, ուսանողներ խմբերի. դերային խաղից հետո տեղի ունեցավ չորս աշխատանքային օրերի արդյունքների քննարկում և ամփոփում: