«Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արզուման Հարությունյանը և «Սինոփսիս Արմենիա»-ի հանրության հետ կապերի ղեկավար Գայանե Մարկոսյանը վարպետության դաս անցկացրին ՀՊՄՀ-ի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողների հետ:
Հանդիպումը կազմակերպվել էր Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Ռուզաննա Պետրոսյանի և Ուսանողական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ:
«Լրագրողը որպես սոցիալական խնդիր կրող» և «Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման կանխարգելումը սոցիալական գովազդի միջոցով» թեմաներով վարպետության դասը վարեց «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, ռեժիսոր, սոցիալական գովազդի մասնագետ Արզուման Հարությունյանը:
Արզուման Հարությունյանը լսարանին ներկայացրեց թրաֆիքինգին նվիրված սոցիալական գովազդի ստեղծման ամբողջական ճանապարհը՝ գաղափարի ծնունդից, պատվիրատուի հետ ճիշտ աշխատելուց, եզրույթներն ու սիմվոլները ճիշտ օգտագործելուց մինչև հոլովակի հեռարձակում: Հանդիպման ընթացքում ուսանողները քայլ առ քայլ անդրադարձան սոցիալական հոլովակների միջոցով թրաֆիքինգի եզրույթի տարածման, գրագետ լուսաբանման և կանխարգելման բոլոր առանձնահատկություններին:
Աառավել մանրամասն անդրադարձան եղավ նաև «թրաֆիքինգ» տերմինին, ուսանողների հետ համատեղ ձևակերպվեց հավաքագրում, տեղափոխում, փոխանցում, թաքցնում, ձեռքբերում, շահագործում բառերը, հոլովակային ձևաչափով լուսաբանվեց մարդկանց թրաֆիքինգի տեսակների և առաջացման հնարավոր պատճառները և ամփոփվեց ստացված գիտելիքները՝ դուրս բերելով իրազեկման բարձրացման միջոցներն ու տարատեսակները:
Ներկայացման ընթացքում ցուցադրված հոլովակները, որոնք տարբեր տարիներին նկարահանել է «Աուդիո վիզուալ»-ը, վերածվեցին քննարկումների և մասնագիտական վերլուծությունների: