Ա.Տեր-Գրիգորյանի անվան մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի կողմից կազմակերպվող վարպետության հերթական դասը վարեց Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն, Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս Արշավիր Գաբուճյանը:
Բանախոսը Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողներին և դասախոսներին նվիրաբերեց Աստվածաշնչային ընկերության կողմից հրատարակված «Քայլող Ավետարան» գիրքը, ինչն էլ դարձավ վարպետության դասի «կենդանի» բաղադրիչը:
«Առակը» թեմայով վարպետության դասը նվիրված էր ոչ միայն աստվածաշնչյան առակին, նրա յուրահատկություններին, այլև մեկնությանն ու մեթոդաբանությանը:
Պարզ մեթոդներով, մատչելի բացատրություններով, առօրյա կյանքից բերված օրինակներով ու զուգորդումներով, լսարանի հետ աշխատելու անմիջական ու անկեղծ ոճով առանձնացող վարպետության դասը ներկաներին մղեց կատարել նոր մտորումներ, վերլուծություններ և հարցադրումներ:
Արշավիր Գաբուճյանի ինքնատիպ ձեռագրի ու աշխատանքի անհատական մոտեցման շնորհիվ վարպետության դասը անմոռանալի հիշողություններ կթողնի ներկաների մոտ: