Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանականերում Մանկավարժական համալսարանում էր ՀՀ-ում Ճապոնիայի առաջին փոխդեպսան Սասամե Կենիչիրոն:
Բուհի Թանգարանի, Պատմության և իրավագիտության ֆակուլտետի, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության և հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնի հետ համատեղ կազմակերպվել էր օրիգամիի պատրաստման վարպետության դաս:
Փոխդեսպանը տոնի առթիվ շնորհավորեց փոքրիկներին և շնորհակալություն հայտնեց նախաձեռնության, ճապոնական արվեստի նկատմամբ մեծ հետաքրքրություն ցուցաբերելու համար՝ նկատելով, որ դեսպանատունն իր գործունեության ընթացքում ձգտում է ամրապնդել երկրների միջև կրթական և մշակութային կապերը:
Սասամե Կենիչիրոն հաճելի օր մաղթեց ներկաներին՝ հույս հայտնելով, որ համատեղ աշխատանքները հետագայում առավել ընդգրկուն կլինեն:
ՀՊՄՀ-ի պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը ողջունեց փոխդեսպանին, «Հիկարի» կենտրոնի ներկայացուրցիչներին՝ կարևորելով օրվա խորհրդի և ճապոնական դեկորատիվ-կերպարվեստի զուգակցումը:
Հայոց պատմության ամբիոնի վարիչ Աշոտ Փիլիպոսյանն էլ միանալով օրվա առթիվ հնչեցրած շնորհավորանքներին՝ մաղթեց խաղաղություն և ընդգծեց՝ Երկիր մոլորակի բարգավաճումն էականորեն պայմանավորված է հենց գալիք սերնդով:
«Մենք այն ազգերից ենք, որոնք չափացանց սիրում և գուրգուրում են երեխաներին.այդ առումով այս տոնը չափից ավել սիրելի է մեզ համար: Մաղթում եմ, որ մանկության շրջանը լինի գիտելիքի կուտակման ժամանակահատված, որով կկերտեք պայծառ ու լուսավոր ապագա»,- Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթվ շնորհավորելով՝ նշեց «Հիկարի կենտրոնի տնօրեն Կարինե Փիլիպոսյանը:
Միջոցառմանը մասնակիցները ծանոթացան ճապոնական արվեստի տեսակներից մեկի՝ օրիգամի ստեղծման պատմությունն ու զարգացմանը, ապա «Հիկարի» կենտրոնի երեխաների օգնությամբ գործնականում տիրապետեցին թղթի հետ աշխատելու արվեստին՝ քառակուսաձև թղթերի միջոցով ստանալով հետաքրքիր պատկերներ:
Ձեռնարկին միացան նաև №64, №106 և ՀՊՄՀ-ի №57 հիմնական դպրոցի սաները.վերջիններս երաժշտական կատարումներով ողջունեցին ներկաներին՝ առավել տոնական դարձնելով մանուկների օրը:
Լուսանկարները՝ Մանուել ՍՏԵՓԱՆՅԱՆԻ