Մանկավարժական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետում վարպետության դասերով հանդես եկան «Սպիտակ ձող», «Հոգու առագաստներ» ռուսական կազմակերպությունների հիմնադիր Օլեգ Կոլպաշչիկովն ու հոեգբույժ, Դիզայնի կառավարման և մրցակցային ռազմավարության ինստիտուտի հիմնադիր-տնօրեն Կոնստատին Բառանիկովը:
Ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողների և դասախոսական կազմի համար նախատեսված հանդիպումը կազմակերպվել էր ներառականության համագործակցության համատեքստում:
Հյուրերը ներկայացրին տարբեր երկրներում իրենց ղեկավարած կառույցների նախագծերը, որոնք վերաբերում են ներառականությանը: Բանախոսներն մանրամասանեցին դրանց գաղափարները, ստեղծման ընթացքում ծագած դժվարություններն ու վերջնարդյունքները:
Հանդիպման ընթացքում ուսանողները դերային խաղերի միջոցով հանդես եկան որպես առանձնահատուկ կարիք ունեցողներ, կիսվեցին իրենց ապրումներով և զգացողություններով:
Ներկաներն ընդգծեցին՝ ինտերակտիվ դասախոսությունը հնարավորություն տվեց յուրաքանչյուր մասնակցի արտահայտել իր կարծիքը և լսել այլ՝ երբեմն հակասող մտքեր, ինչը մտորումների հնարավորություն է հատուկ կրթության ոլորտի ապագա մասնագետների համար: