CHANGE SCHOOL-ի, University of Essex-ի և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի նախաձեռնությամբ բուհերի դասախոսների համար կազմակերպվել էին «Ձեռնարկչատիրություն» թեմայով 5-օրյա վերապատրաստումներ:
Մանկավարժական համալսարանից վերապատրաստմանը մասնակցել են Օտար լեզուների ուսուցման ամբիոնի դասախոսներ Տաթևիկ Գևորգյանը, Լիլիթ Գաբրիելյանն ու Նարինե Բաղդասարյանը. վերջիններս ծրագրի շրջանակներում վերապատրաստում են նաև ուսանողներին:
Տարբեր ֆակուլտետների՝ անգլերեն լեզվի որոշակի գիտելիքներ ունեցող ուսանողներից կազմվել են 15 հոգանոց 4 խմբեր, որոնք երկշաբաթյա (շաբաթական 3 պարապմունք) վերապատրաստումներում ձեռք են բերում ձեռնարկչատիրության ոլորտի վերաբերյալ հմտություններ:
Դասախոս Տաթևիկ Գևորգյանն old.aspu.am-ի հետ զրույցում նշեց, որ վերապատրաստման ընթացքում ձեռք են բերել կարևոր հմտություններ բիզնես ստեղծելու, այն կառավարելու վերաբերյալ. «Մեր երկում կրթությունն ու բիզնեսը, գիտությունն ու բիզնեսը զարգանում են միմյանցից անկախ: Ծրագրի նպատակն է վերապատրաստվողներին տալ գիտելքիներ և այնպիսի հմտություններ, որ անկախ մասնագիտությունից՝ անհատը կարողանա ստեղծել իր փոքր բիզնեսը կամ գործունեության մեջ կիրառի վերապատրաստման շրջանակներում ստացած հմտությունները»,-հավելեց Տաթևիկ Գևորգյանը:
Վերջինս հավելեց նաև, որ ծրագիրը տարբերվում է մի շարք այլ վերապատրաստումներից, քանի որ հիմնված է բացառապես հմտությունների վրա և իրականացվում է իրավիճակային մեթոդներով:
Նշենք, որ վերապատրաստման ավարտին ուսանողները կստանան հավաստագրեր: