Այսօր միաձայն Բանասիրական ֆակուլտետի դեկանի պաշտոնում վերընտրվեց գործող դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գալստյանը։
Բանասիրական ֆակուլտետի խորհրդի նիստը վարում էր ՀՊՄՀ ռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը․ ներկա էին պրոռեկտորներն ու խորհրդի բոլոր՝ 18 անդամները։
Առաջադրված միակ թեկնածու, ներկայիս դեկան Աշոտ Գալստյանը ներկայացրեց առաջիկա 5 տարիների գործունեության տեսլականը, որը խորհրդի անդամներն իրենց ելույթներում համարեցին իրատեսական և իրագործելի։
Քվեարկությունն անցկացվեց ըստ կարգի՝ փակ, գաղտնի, իսկ հաշվիչ հանձնաժողովը չարձանագրեց որևէ խախտում, կամ անվավեր քվեաթերթիկ։ Աշոտ Գալստյանն ընտրվեց 18 կողմ ձայնով։
Նա 120 և ավելի գիտական հոդվածների, 10 ուսումնամեթոդական ձեռնարկի, դպրոցական դասագրքերի հեղինակ և համահեղինակ է։