Օրերս Մանկավարժական համալսարանի դասախոս Կամո Խաչատրյանը Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից ստացել է օրհնությամբ գրված վկայական՝ ի պատիվ հայ վարպետի նվիրական գործունեության։
Հայ եկեղեցու պատվերով Կամո Խաչատրյանը վերակերտել է Հաղպատի Ամենափրկիչ խաչքարը, որը Ֆրանցիսկոս պապին է նվիրաբերվել և այժմ գտնվում է Վատիկանում։