Օրերս Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողների և դոցենտ Լիլի Խաչատրյանի մասնակցությամբ կայացավ վոկալ-դաշնամուրային համերգ:
Համերգի առաջին մասում հնչեցին Ֆրեդերիկ Շոպենի, Իոհան Սեբաստիան Բախի, Միխայիլ Գլինկայի, Սերգեյ Ռախմանինովի, Միքայել Թարիվերդիևի, Առնո Բաբաջանյանի, Գարիկ Գրիգորյանի ստեղծագործություններից:
Երկրորդ մասում հանդես եկան հեռակա ուսուցման համակարգի 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողուհիներ Անի Գալստյանը, Սեդա Թորոսյանը, Մերի Բաբայանը, ապա համալսարանի իլյյուստրատոր, երգչուհի Տաթևիկ Մովսիսյանն ու կոնցերտմայստեր, երգիչ Ռուբեն Կարասեֆերյանը կատարեցին Լիլի Խաչատրյանի հեղինակային վոկալ մանրանվագները.«Նման միջոցառումները չափազանց կարևոր են.միևնույն բեմում միաժամանակ հանդես են գալիս ինչպես կայացած, այնպես էլ իրենց մասնագիտական ուղին նոր հարթող արվեստագետներ: Լսելով դասախոսի կատարումը՝ ուսանողը ոգևորվում է՝ ձգտելով բարձրացնել ուսման որակն ու կատարելագործվել»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Լիլի Խաչատրյանը: