ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

WWF-ի աշխատակիցները Մանկավարժականում
04.11.2015
WWF-ի աշխատակիցները Մանկավարժականում

ՀՊՄՀ-ի Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին Կենսաբանության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Պիպոյանի նախաձեռնությամբ հյուրընկալվել էին Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի՝ WWF-Հայաստանի աշխատակիցները:

WWF-Հայաստանի համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հերմինե Հակոբյանը ներկայացրեց ընկերության առաքելությունը, նպատակները, իրականացվող ծրագրերը և աջակցությունը պահպանվող տարածքներին, անտառներին և տարածքների հարևանությամբ գտնվող համայնքներին:

WWF-Հայաստանի ծրագրի համակարգող, կենդանաբան Ալեքսանդր Մալխասյանն էլ անդրադարձավ Հայաստանի վտանգված կենդանատեսակներին և դրանց պահպանության խնդիրների վերաբերյալ կազմակերպության մոտեցումներին:

Ի դեպ, Հայաստանում WWF-ը գործում է 2002 թ-ից, իսկ 2006 թ-ի նոյեմբերին Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը, որը մեր երկրում պաշտոնապես գրանցվել է որպես WWF Կովկասյան ծրագրային գրասենյակի մի մաս: 

Իր գործունեության ընթացքում WWF-Հայաստանն իրականացրել է կենսաբազմազանության պահպանությանը, բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացմանը, վտանգված տեսակների և էկոհամակարգերի պահպանությանը և վերականգմանը, համայնքների զարգացմանը և բնապահպանական իրազեկմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր։

Ապագա կենսաբան-մանկավարժներն առավել հանգամանորեն ծանոթացան  Հայկական լեռնաշխարհում անտառապատման և անտառվերականգնման աշխատանքներին, բնական պաշարների պահպանությանը և կայուն օգտագործման համայնքային ծրագրերին:

armenia.panda.org/