Մանկավարժական համալսարանում կայացավ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի խորհրդի նիստը։
Օրակարգում ֆակուլտետի դեկանի ընտրությունն էր․առաջադրված միակ թեկնածուն Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի պրոֆեսորի պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների թեկնածու Գոհար Հովյանն էր։
Ֆակուլտետի նիստը վարում էր ՀՊՄՀ ռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը․ նիստին ներկա էին խորհրդի բոլոր՝ 23 անդամները։
Փակ քվեարկության արդյունքում՝ ձայների մեծամասնությամբ պրոֆեսոր Գոհար Հովյանը 5 տարի ժամկետով ընտրվեց Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկան:
Գոհար Հովյանը հեղինակ է շուրջ 80 գիտական հոդվածի, 2 ուսումնամեթոդական, համահեղինակ՝ 5 ուսումնամեթոդական ձեռնարկի․ ունի 32 տարվա մասնագիտական փորձ։