ՀՀ Ուսանողական մարզական 25-րդ խաղերի շրջանակում կայացավ հրաձգության առաջնություն: Մասնակցում էր նաև Մանկավարժական համալսարանի աղջիկների թիմը հետևյալ կազմով՝ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողներ Բելլա Մադունց, Կարինե Ալավերդյան, Սկզբնական կրթության ֆակուլտետից՝ Ալվարդ Գրիգորյան:
Մարզիչներ Իվան Կարապետյանի և Վահագն Խառատյանի գլխավորությամբ աղջիկների մեր թիմն առաջնությունում փայլուն հադես եկավ՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը:
Առաջնությունում առաջին հորիզոնականը զբացեցրեց ԵՊՀ-ի, երրորդ հորիզոնականը՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմը:
Աղջիկների անհատական պայքարում Մանկավարժական համալսարանի թիմն անմասն չմնաց նաև մեդալներից։ Ալվարդ Գրիգորյանը, խոցելով 42 միավոր, անհատական պայքարում զբաղեցրեց 2-րդ հորիզանականը։
ՀՊՄՀ-ականներն արժանացան պատվոգրերի, մեդալների, գավաթի և խորհրդանշական նվերների: