Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվել է Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Արտյոմ Ավետիսյանը:
Արտյոմ Ավետիսյանը ապագա ռեժիսոր էր, սովորում էր բարձր առաջադիմությամբ: Նա Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղից էր: Կուրսընկերների խոսքով` հնարավորություն ունեցել է հետաձգել ծառայությունը, սակայն անհամբեր էր, սպասել չէր ուզում: Անկատար մնաց Արտյոմ Ավետիսյանի` դերասան և ռեժիսոր դառնալու երազանքը:
Ինչպես ուսումնառության, այնպես էլ ծառայության ընթացքում Արտյոմ Ավետիսյանը մշտապես աչքի է ընկել կարգապահությամբ ու առաջադիմությամբ, պարգևատրվել «Հայոց բանակի գերազանցիկ» մեդալով:
Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Արտյոմ Ավետիսյանի հարազատներին, զինակիցներին ու կուրսընկերներին: